April 25

Հացի թխման արարողությունը

Հացը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր բաղկացուցիչներից է, հայ ժողովուրդն ունի հացի բազմաթիվ տեսակներ՝ ցորենհաց, գարեհաց, մատնաքաշ, պան, նկանակ, լավաշ, լոշ, անեկ, բաղարջ, խուկլի, կողի, կսկուծ, պասպաճիկ, սոմին, բոքոն, ձողիհաց, ճաթ, կիլիկհաց, տաշտիքեր, պահուց քալիճա, տաք հացի քուլիճա, դոմպիկ, թերուն, փռան ու թոնրի բաղարջ և այլ տեսակներ։ Պատմական Հայաստանի բնակավայրերը, որոնք աչքի են ընկել բերքի ու հացի առատությամբ, ունեն այսպիսի անվանումներ՝ Հացաշեն, Հացառատ, Հացավան, Հացի, Հացիկ, Հացեկաց։

Դեռ հնուց թոնրատունը կառուցվել է տան ամենակարևոր, առանցքային մասում ու հայերի կյանքում և կենցաղում կարևորագույն նշանակություն է ունեցել, քանի որ այնտեղ էր թխվում ընտանիքի գոյատևման հիմնական երաշխիքը՝ հացը:

Հնագետները պնդում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում, դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն: Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճեցրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով: Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում:

Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրաղաց տանել: Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում: Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել: Սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում: Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ: Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության կեռխաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս: Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ:

Արատեսում պատրաստելու ենք բոքոն տեսակի հաց’

Բոքոն — Բոքոնի գնդերը փոքր ինչ մեծ են լավաշի գնդերից: Բոքոնը թխում են վերջում, դա ոչ այնքան մեծ, բայց լավաշից բավական հաստ լոշիկ է, որի մեջտեղում ցուցամատով բացվում է անցք:

March 18

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք ընկեր Դիանայի հետ գնացել ենք Էրեբունի թանգարան:

Մենք տեսանք Արգիշտի 1-ինի արձանը։

Զբոսավորը քարտեզի շնորհիվ մեզ ծանոթացրեց Վանի թագավորության սահմաններին, իմացանք թէ ով է հիմնադրել բերդաքաղաքը: Շատ հետաքրքիր էր Փոքր արձանիկ շունը, որը 5000 տարի պահպանվել էր:

Թանգարանից դուրս գալուց առաջ նկարվեցինք։

 

February 25

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Ողջույն ես Ժորան եմ: Մենք մեր հայրենագիտական ակումբով ճամփորդել ենք դեպի Սևաբերդ: Մենք լիքը սիրուն տեսարաններ տեսանք, մեր ճանապարհը տեվևց ուղիղ 1ժ 10ր: Երբ մենք հասանք շատ սոված էինք մի քիչ նախաճաշեցինք և մեր սահնակներով բարձրացան սարը: Լիքը սղացինք և հետո ձնագնդիկ խաղացինք: Ես այդ ճամփորդությունից շատ գոհ էի:

June 3

Ճամբարային առաջվա շաբաթ

Ճամբարային առաջվա շաբաթվա ընթացքում այցելել ենք հհ կենտրոնական բանկի թանգարան, իմացել ենք թէ ինչպես են պատրաստում գումարը։ Հետո նայել ենք երկու հատ ֆիլմ, մեկը Գնաճի հրեշը, գումարի պատրաստումը։ Փորձել ենք տարբերել իրական գումարը և կեղծ գումարը։ Հետո գնացինք Անգլիական այգի պաղպաղակ կերան և կոմիտասյան երգեր երգեցին, մեզ նվիրեցին բեյջեր գնացինք մարկի ցուցահանդեսին։ Որոշել ենք պատրաստել մրգային աղցան և մրգային պաղպաղակ։

May 17

Բարձունքի հաղթահարում

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և որոշ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ Թեղենյաց վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 8-րդ դարից և իր բուռն ծաղկմանն է հասնում 11–13-րդ դարերում՝ Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Այն շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը մատենագիտական և վիմագրական աղբյուրներում, որքանով հայտնի է, հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։

Թեղենյաց վանքի պատմության, վիմագրական և հնագիտական նյութի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել հուշարձանը պեղող Գագիկ Սարգսյանը։

Թեղենիս լեռ

Թեղենիս, Ալիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ։

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը։

Հանրապետության օր

Հանրապետության օր, 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն Հայաստանի Հանրապետությունում, որը նշվում է մայիսի 28-ին։ Տոնը սովորաբար նշվում է հրավառությունով, համերգներով, շքերթներով և այլ միջոցառումներով։ Օրը Հայաստանում համարվում է ազգային տոն։

April 19

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մեր դպրոցից դեպի Էրեբունի թանգարան տեվում է 27 ր

Էրեբունի թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

 

Էրեբունի քաղաք

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Մ.թ.ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Մ.թ.ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։

Երևանի ծննդյան վկայականի(սեպագիր արձանագրություն)

Հին Մերձավոր Արևելքում գիրն ուներ նաև սրբազան իմաստ։ Այն ուներ նաև տեղեկատվական բնույթ, իսկ հաճախ ուղղակիորեն մատնանշում էր խորհրդանշական իշխանություն։ ՈՒրարտական արքաները իրենց թողած սեպագրերի մի մասը կերտել են ժայռերի վրա՝ յուրօրինակ ներդաշնակություն ստեղծելով սեպագրի և տարածքի լանդշաֆտի միջև։ Սեպագիր գրային համակարգը ստեղծվել է Ք. ա. IV հազարամյակի երկրորդ կեսում Շումերում։ Այնուհետև՝ Հին Մերձավոր Արևելքում այն կիրառվել է Աքքադում, Էբլայում, Խեթական տերությունում, Ասորեստանում, Բաբելոնում և այլուր։ Այս առումով բացառություն չէ նաև ուրարտական պետությունը:

Վանի թագավորության(Ուրարտուի մասին)

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։

Արգիշտի թագավորի մասին

Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրության և նրա կրկնօրինակը։ Խորխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը գրված ութ սյունակով, կազմում են 380 տող։ Խորխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա։ Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք էր անցներ 500 տողից։

Վարդավառի լճի մասին

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։