March 1

Քարի դար

Հասարակագիտություն | Հին աշխարհը և նախնադարյան մարդը — Մակվեցյան Վահե New microsoft

Հին Քարի դար կամ պալեոլիթ (հուն․՝ παλαιός – հին և հուն․՝ λίθος – քար), Քարի դարի երեք հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։

Նոր քարի դար

3Նոր քարի դարում (մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ)’ մ. թ. ա. VIII հազա­րամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հա­սարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները:

Մ. թ. ա. X – VIII հազա­րամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները: 1990-ական թթ-ի առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտա­ծոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշա­կույթը տեղական արմատներ ունի: Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգնե­րում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա: Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտե­րում պեղվել է 1000 քառ.մ տարածքով հրա­պարակ, իսկ հարևանությամբ’ «սալե կո­թողների տունը» և «զանգերի տունը»: Ավելի ուշ շուրջ 120 քառ. մ տարածք սալարկ­վել է թրծած աղյուսով’ ձևավորելով բոսո­րագույն մի նոր հրապարակ:

պորտաբլուրՀասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ: Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները: Մինչև 4 մ բարձրությամբ քանդակա­զարդ կոթողներով «սրբազան շինու­թյուն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում: Քա­րակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը’ 9 մ բարձրու­թյամբ, կշռում է ավելի քան 50 տ: Կոթող­ները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով:

Պորտաբլուրում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազու­րիտ: Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են: Այս իրերը (մեծ մասամբ’ զարդեր) պատրաստ­վել են սառը կռման եղանակով: Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը’ ոլոռ, սի­սեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վե­րոհիշյալ տարածքում են ընտելացվել:

 

February 28

Հանդիպում պարոն Տիգրանյանի հետ

Բարև ձեզ ես Ժորան եմ: Մենք պարոն Տիգրանյանի հետ սկսել ենք հետաքրքիր նախագծերի շարք:

Նա մեզ առաջարկել է երկու նախագիծ՝ Ազգային փոքրամասնությունները, մենք  և Պատմության վերակառուցում:

Ես ամենաշատը հավանեցի առաջինը։

Այս նախագիծը ինձ շատ դուր եկավ: