May 17

Բարձունքի հաղթահարում

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենիսի կամ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով «գմբեթավոր դահլիճ» տիպին պատկանող Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և որոշ ընդհատումներով շարունակվում են մինչ օրս։ Թեղենյաց վանքը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 8-րդ դարից և իր բուռն ծաղկմանն է հասնում 11–13-րդ դարերում՝ Վաչուտյանների իշխանական տոհմի օրոք։ Այն շարունակում է գործել ընդհուպ մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը մատենագիտական և վիմագրական աղբյուրներում, որքանով հայտնի է, հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։

Թեղենյաց վանքի պատմության, վիմագրական և հնագիտական նյութի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել հուշարձանը պեղող Գագիկ Սարգսյանը։

Թեղենիս լեռ

Թեղենիս, Ալիբեգ, Ալիբեգդաղ, Ալիբեկ, լեռնագագաթ Հայաստանի Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետն է (2851 մ)։ Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի և պալեոգենի ապարներից, որոնց վրա տեղադրված են միոպլիոցենյան անդեզիտներ և անդեզիտաբազալտիներ։

Հյուսիսային լանջն ունի թույլ թեքություն, հարավայինը զառիթափ է, ժայռոտ, մասնատված։ Լանջերը մինչև 2300-2401 մ անտառապատ են, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային բուսականություն։ Հյուսիսային-արևելյան լանջին է Ծաղկաձոր քաղաքը, որից 6 կմ երկար ճոպանուղի է բարձրանում մինչև գագաթը։ Ձմեռային մարզաձևերի հանգրվան է և հանգստավայր։ Տեղ֊տեղ ծածկված է անտառներով, ունի հարուստ արոտավայրեր։ Լեռան փոսորակներում երբեմն ամռան ամիսներին ձյուն է մնում։ Գագաթից երևում է Սևանա լիճը։

Հանրապետության օր

Հանրապետության օր, 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն Հայաստանի Հանրապետությունում, որը նշվում է մայիսի 28-ին։ Տոնը սովորաբար նշվում է հրավառությունով, համերգներով, շքերթներով և այլ միջոցառումներով։ Օրը Հայաստանում համարվում է ազգային տոն։

December 7

Հայկական ավանդական ուտեստներ

 

Հայկական խոհանոցը միշտ հայտնի է եղել իր բազմազանությամբ և համեղ ուտեստներով: Խոհանոցը հին է, ինչպես մեր պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթները ավելի քան 2000 տարեկան են: Ավանդաբար, ուտեստները պատրաստվում են կրակի վրա: Հայաստանում կավից վառարանները կոչվում էին թոնիր: Թոնիրում այժմ էլ պատրաստում են հաց, սունկ, ձուկ, մսամթերք և բանջարեղեն: