May 9

Մայրենիի մայիս ամսվա ֆլեշմոբ

1. Տարբերակներում նշված արտահայտություններից երեքը ենթարկվում են մեկ օրինաչափության: Ո՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը: Բացատրի՛ր օրինաչափությանը ենթարկվող արտահայտությունների իմաստները:

Ա. աչքը ջուր կտրել

Բ. գլխարկը գետնովը տալ

Գ. ժամավաճառ լինել

Դ. Ազնիվ մարդ

Պատասխան’ Ազնիվ մարդ

2. Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին: Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:

Բ. Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:

Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:

Դ. Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:

Պատասխան’ Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:

3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛ր, որը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+ա+(ձուկ…), (…ձկն) +ա+տեսակ

ձուկ

գույն

երես

ցող

4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:

կոպեկի համար մեռած

ոտքի կոխան դարձնել

հազար մաղով անցկացրած

գրքի մի երեսը կարդալ

Պատասխան’ հազար մաղով անցկացրած

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։

Կարեն

Գորիս

Հայաստանցի

Ներսես Շնորհալի

Պատասխան’ Հայաստանցի

6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝ «.գայլի. հետ .գառ.ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:

աղվես, կրիա

առյուծ, արջ

շուն, կատու

գայլ, գառ

7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:

տնանկ

ականատ

տնկարան

աննկատ

Պատասխան’ աննկատ

8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:

Անկոթ

անկում

անպոչ

անկուշտ

Պատասխան’ Անկում

9. Արևմտահայերեն հատվածը աշխարհաբար փոխադրի՛ր։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար իմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի հարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։ Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

10. Վերնագրերից մեկով ստեղծագործի՛ր՝

«Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․»

«Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․»

«Գովեստներն օգտակա՞ր են, թե՞ ոչ․․․»

«Ընկերությունը նման է գրքի․․․»

«Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․»


Posted May 9, 2024 by joragijlaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*