April 28

Հետաքրքիր խնդիրներ

Դասարանական աշխատանք

1. 20կգ կշիռ ունեցող ձմերուկի 99%-ը ջուր է։ Մի քանի օրվա ընթացքում ձմերուկը որոշ չափով չորացավ, և ջրի պարունակությունն իջավ մինչև 80%։ Որքա՞ն է ձմերուկի նոր քաշը։

1կգ

2. Մի անտառարդյունաբերական տնտեսություն որոշեց հատել սոճիների անտառը, բայց էկոլոգները բողոքեցին։ Այդ ժամանակ տնտեսության տնօրենը բոլորին հանգստացրեց՝ ասելով. «Մեր անտառում սոճիները 99%-ն են։ Նրանցից կկտրենք այնքանը, որ մնացած սոճիները լինեն բոլոր ծառերի 98%-ը»։ Անտառի ո՞ր մասը պետք է հատվի ըստ տնօրենի։

10/100

3. Վերմիշելի տուփի վրա գրված է. «Զուտ զանգվածը (այսինքն՝ առանց տարայի) 500գ՝ 13% խոնավության դեպքում»։ Որքա՞ն է վերմիշելի զանգվածը, եթե այն պահվում է 25% խոնավության պայմաններում։

590

4. Ունենք աղաջուր, որի կշռի 1/3 -ն աղն է։ Աղաջրի կշռի ո՞ր տոկոսը կլինի աղը, եթե ջրի կշիռը կրկնապատկենք։

15%

5. 3 տարում Հեղինեի տարիքն աճեց 25%-ով։ Քանի՞ տարեկան է այժմ Հեղինեն։

15

 

6. Հացի խանութն ստացավ ընդհանուր կշռով 654 կգ սև և սպիտակ հաց։ Երբ վաճառեցին 215կգ սև և 287կգ սպիտակ հաց՝ յուրաքանչյուր տեսակից մնաց նույն կշռով հաց։ Քանի՞ կգ սև և քանի՞ կգ սպիտակ հաց էր ստացել խանութը։

 

 

7. Խառատը պետք է 6 ժամում 96 մանրակ տաշեր։ Օգտագործելով կատարելագործված հատիչ, նա կարող է ժամում 8 մանրակ ավելի տաշել, քան նախատեսված էր։ Որքա՞ն ժամանակ կտնտեսի խառատը, եթե առաջադրանքը կատարի կատարելագործված հատիչով։

 

 

Լրացուցիր առաջադրանք

 

 

1. Հասմիկն այժմ 20%-ով մեծ է, քան 2 տարի առաջ։ Քանի՞ տարեկան է այժմ Հասմիկը։

 

 

2. Կարտոֆիլ ցանել են 3 անգամ ավելի մակերեսով, քան կաղամբ։ Կաղամբ ցանել են 36 հա-ով պակաս, քան կարտոֆիլ։ Ինչքա՞ն հա կարտոֆիլ են ցանել։

 

 

3. Վերնաշապիկն արժեր 15000 դրամ։ Գնի իջեցումից հետո այն արժե 12000 դրամ։ Քանի՞ տոկոսով էին իջեցրել վերնաշապիկի գինը։

 


Posted April 28, 2024 by joragijlaryan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*