April 29

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Բջիջը կենդանի independence կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:

Continue reading

April 29

Հազարան հավք 13-15

13.ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ` ոսկի մահճակալի վրա` լուսեղեն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակատին աստղ էր փայլում,  կրծքին` մահիկաձև լուսինը, գլխավերևում վառված էր ոսկե մոմակալով մոմը, ոտքերի տակ` արծաթե մոմակալով մոմը, մատին մատանի կար: Աղջկա գլխավերևում առանց պարանի կախված ոսկե վանդակի միջին երգում էր Հազարան Հավքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրյան վարդի փնջեր էին թափվում բերանից:

Continue reading