September 30

Թվերի մեծ աշխարհում

Թվերն ունեն շատ հին պատմություն։ Ասօր աշխարհը օգտագործում է Հնդկական թվերը, ճիշտ է երկրի բնակիչները գիտեն, թե այդ թվերը արաբական են, բայց Հնդկաստանում ստեղծվեց 5 -րդ դարից ուշ այն թվերը, որոնք մենք այսօր օգտագործում ենք։ Հենց այդ ժամանակ էլ հնդիկները բացահայտեցին զրոն (շունյա), որը թույլ է տալիս տնտեսակոնորեն ճշգրիտ հաշվարքներ կատարել:

Արաբական թվեր

Հնդիկներն այդ թվերն տարածեցին Իրան, հետո էլ հասավ նաև արաբներին, իսկ ավելի ուշ եվրոպացիներին: Ձևավորվել է «արաբական թվեր» անվանումը, այն ինչ նրանք բոլորովին այլ ծագումնաբանություն ունեն:

Արաբական թվերը հնդկական թվերի ձևափոխված պատկերներ են: Առաջին անգամ թվերի այս հնդկական համակարգն օգտագործել է գիտնական և հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից էլ առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:

Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձավ X-XIII դդ:

Հռոմեական թվեր

Արաբական թվերից բացի կան նաև «Հռոմեական թվեր», որոնք առաջացել են մոտ 500 տարի մ.թ.ա.: Բնական թվեր գրելու դեպքում հարկավոր էր այս մասնիկների կրկնությունը: Ընդ որում, եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա նրանք գումարվում են, սակայն եթե փոքրն է գրված մեծից առաջ, ապա այս դեպքում, մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառապատիկ կրկնությունից խուսափելու համար: Բայց երբ մարդկությունը զգաց, որ այդպես դժվար է, Հնդիկները ստեղծեցին հնկական թվերը, որոնցով ավելի հեշտ կլինի հաշվարկելը։

 

Արաբական թվեր: 4, 5 և 6 թվերը երկու տարբերակով են, ձախից` արաբական, աջից` պարսկական:

Հռոմեական թվեր

 

Կոտորակային թվեր

Կոտորակը թիվ է, որով ներկայացվում է ոչ ամբողջ թիվը: Կոտորակներն արտահայտում են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը և դասվում են ռացիոնալ թվերի շարքին: Գրելաձևում օգտագործվում է կոտորակի տեսքով (բաժանման գծով) և տասնորդական ձևերը:

Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ առաջ:

Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացիներին: Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով:

 

 


Posted September 30, 2022 by joragijlaryan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*