May 2

Դարձվածքներ

Դարձվածքներ

1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ- նկատեց, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ- խրախուսել:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան- է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-գունատվել, գույնը գցել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-մռա, բերանը բաց մնալ-զարմանալ:
3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, մատը կծել, մատից փուշ հանել:
4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:
Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Մի լռիր, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել:/ Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք:/ Գրողի ծոցն ուղարկել/
5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:
Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ-փոքրիկ երեխա է, բայց ինչեր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:
Ջրից չոր դուրս գալ-Անպատիժ մնալ, սիրտ տալ-խրախուսել. գլուխը կորցնել-մոլորվել, հալից ընկնել-չափազանց հոգնել, սիրտը վկայել-կասկածել, սիրտ անել-համարձակվել:

 


Posted May 2, 2024 by joragijlaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*