September 5

Մաթեմատիկայի օգոստոսյան Ֆլեշմոբ 2-րդ մակարդակ

1.  Նարեն երեք օրը մեկ է գնում լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք    հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:

60 օր հետո

 

2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը: 5, 11, 23, ? , 95, 191,…

23×2+1=47

3. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

10+75=85

4. Քանի՞տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան է քույրը,  եթե 2 տարի առաջ եղբայրը քրոջից մեծ էր 2 անգամ, իսկ 8  տարի առաջ՝  5  անգամ:

Քույրը10, եղբայրը18

 

5. Երբ ուղղանկյան  երկարությունը մեծացրին 14սմ-ով, իսկ լայնությունը փոքրացրին  2սմ-ով, պարագիծը  90սմ ստացվեց։ Սկզբում որքա՞ն էր  ուղղանկյան  պարագիծը:

66սմ

 

6.  Ներկայացման ժամանակ 260 տեղանոց  դահլիճում    ազատ տեղերը 160-ով ավելի քիչ են զբաղեցված տեղերից: Որքա՞ն է թատրոնի մուտքի տոմսի արժեքը, եթե բոլոր տոմսերը ունեն նույն արժեքը, իսկ այդ օրվա  վաճառված  տոմսերի ընդհանուր  գումարը կազմել  է 420.000 դրամ:

260-160=100

100÷2=50

260-50=210

420000÷210=2000դր

 

7.    Շոգենավը  և մոտորանավակը  նավահանգստից միաժամանակ հեռացան նույն ուղղությամբ: Երեք ժամ հետո մոտորանավակը  շոգենավից  108կմ առաջ  անցավ: Մոտորանավակը  ժամում քանի՞  կիլոմետր  էր  անցնում, եթե շոգենավը ժամում 24 կմ էր անցնում, և  երկուսն էլ ընթացել են  հաստատուն արագությամբ՝ առանց  դադարի։

 

 

8. Վերկանգնիր հավասարությունը. եթե միևնույն թվանշանները փոխարինել են  միևնույն տառերով:

 

Յ·Ո+Թ= Յ+Ո·Թ=7

5,2,1

 

9.  Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի  պաղպաղակ գնել, ընդ որում՝  նա ունի  միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է  գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:

5

 

10.  Խարույկ վառելու համար փայտ էին հավաքում ճամբարականների  երեք  խումբ: Առաջին և երկրորդ   խումբը  միասին հավաքեց 2 անգամ  ավելի շատ  փայտ,  քան  երրորդը,  իսկ երկրորդն ու երրորդը՝  3  անգամ ավելի շատ, քան առաջինը: Ո՞ր խումբը ավելի շատ փայտ հավաքեց:

2-րդ

 

Դասարանում քննարկեցին Ֆլեշմոբի խնդիրները, ինձ համար ամենաբարդ խնդիրը էր 2-րդ խնդիրն էր, ամենա հեշտը 3-րդն էր, իսկ ամենա հետաքրքիրը 9-րդը: Ես սովորաբար իմ ֆլեշմոբները կատարում եմ իմ մայրիկիս հետ, նա ինձ լավ օգնում է: Իսկ հաջորդ օրը քննարկում ենք դասարանում:


Posted September 5, 2022 by joragijlaryan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*