March 14

Հավասարումների հանգող խնդիրների լուծումը (12.03-13.03)

Դասարանական աշխատանք

 

  1. Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.


ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

 

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝ 30լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60լ ջուր։

 

  1. Երբ Մանեն կարդաց գրքի մի մասը, պարզվեց, որ նրան կարդալու համար 40 էջ ավելի է մնացել, քան արդեն կարդացել է։ Քանի՞ էջ ունի գիրքը։

 

  1. Որոշ ճանապարհ անցնելուց հետո պարզվեց, որ 10 կմ-ով ավելի պակաս է մնացել անցնելու, քան արդեն անցել են։ Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին։
  2. Բարձրահարկ շենքում երկսենյականոց բնակարանները մեկսենյականոց բնակարաններից 3 անգամ շատ են։ Գտիր երկսենյականոց ու մեկսենյականոց բնակարանների ընդհանուր քանակը։

 

  1. Մի բնակավայրում կան միայն մեկհարկանի ու երկհարկանի տներ։ Ընդ որում, երկհարկանի տները 10 անգամ քիչ են, քան մեկհարկանիները։ Ընդամենը քանի՞ տուն կա այդ բնակավայրում։ 

 

  1. Լուծիր հավասարումը.

ա) 2(x + 5) = 4

 

բ) 20 + 5(x + 1) = 0

 

գ) -(x + 13) = 7

 

դ) 6 – 3(3 – 6x) = 6

 

ե) 3 – 2(x + 5) = 1

 

զ) 5 + 2(4 – x) = 10

 

Լրացուցիչ առաջադրանք

 

  1. Հետևյալ խնդիրները լուծիր հավասարումներ կազմելու միջոցով.

 

ա) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

 

բ) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

 

  1. Մտապահված թիվը նշանակիր x-ով և կազմիր հավասարում ըստ հետևյալ խնդրի.

 

ա) մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33:

 

բ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52:

 

գ) մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին գումարել են 12 և ստացել 26:

 

  1. Եղբայրը գտավ  3 անգամ շատ սունկ, քան քույրը։ Միասին նրանք գտել են 24 սունկ։ Քանի՞ սունկ է գտել եղբայրը, քանիսը՝ քույրը։

 

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 7 – x = 3 + x

 

բ) 8x + 10 = -4x – 6

 

գ) 9x – 6 = 3x – 12

 

դ) 6x – 3 = 2 – 3x

 


Posted March 14, 2024 by joragijlaryan in category Մաթեմատիկա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*