April 13

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

220px-Illustration_Convallaria_majalis0

Ուշադիր դիտեք տեսաֆիլմը, որտեղ ներկայացնում եմ ծաղկի կառուցվածքը, որից հետո կարդա ստորև գրված նյութը։

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում։

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:

3.  Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի համար անհրաժեշտ է արև ջուր հող։

4.  Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսը գարնանը կանաչում է, հայտնվում են բողբոջները, հետո ծաղկում են։ Որպեսզի հայտնվի պտուղը, պետք է կատարվի փոշոտում։ Փոշոտումից հետո հայտնվում է ցոգոլը, որը հետո հասունանում է, դառնում է պտուղ։

5.  Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: Բույսերն արտադրում են մարդկությունը անհրաժեշտ թթվածին։

6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։

 

April 13

Տեքստային աշխատանք

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

 

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

 

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»: մն

 

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

 

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

 

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

 

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

 

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

 

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

 

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

 

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

 

Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

 

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

 

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

 

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

 

Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

 

Անգամ, երբ, սուրբ, ավելորդ,

 

Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

 

ճյուղերից-ճյուղ-երից, պատասխանեցին-պատ-աս-խան-եցին, հարևաններին-հարև-աններին, հնավորություն-հնա-որ-ութ-յուն։

 

Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

 

ա/ աստիճան-սանդուղք

 

բ/ սիրուն-գեղեցիկ

 

գ/ բղավել-ճչալ

 

դ/ դաշտ-արտ

 

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

 

ա/ քաղհան – բարդ

 

բ/ չար – պարզ

 

գ/ երազ  – ածանցավոր

 

դ/տանձ — պարզ

 

Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

 

ա/հարևան-հարևաններ

բ/ ճյուղ-ճյուղեր

 

գ/ ծառ-ծառեր

 

դ/ամուսին-ամուսիններ

 

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

 

ա/ պարտեզ – գոյական

 

բ/ տանձ – գոյական

 

գ/ առավոտյան -գոյական

 

դ/  միտք – գոյական

 

Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

 

համոզվեց-համոզվել, կախարդ-կախարդել, պնդում-պնդել, սպասում-սպասել։

 

Որ՞ն է տրված  նախադասության ենթական.

 

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

 

Տեքստից դու՛րս գրիր մեկական

  • պատմողական և հարցական նախադասություն:
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի։

Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

April 13

Չափման միավորներ

Հաշվիր գումարը։

Oրինակ՝

5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

  • 3 կմ 400մ+6 կմ 850 մ= 9կմ 1250մ= 10կմ 250մ
  • 8 մ 86 սմ+5 մ 25 սմ=13մ 111սմ=14մ 11սմ
  • 5 տ 500 կգ+5 տ 800 կգ=11տ 300կգ
  • 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ=18սմ 4մմ
  • 7 ժ 35 ր+9 ժ 40 ր=17 ժ 15ր
  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ=
  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ
  • 30 սմ+7 սմ 2 մմ
  • 20 սմ+9 սմ 7 մմ
  • 18 ժ 5 ր+10 ր
  • 7 օր 13 ժ+6 օր 16 ժ
  • 7 մ 5 սմ+35 սմ
  • 46 ր 50 վ+30 ր 60 վ
  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր
  • 8 մ 9 սմ+59 սմ
  • 8 մ 9 սմ+59 սմ
  • 6 մ 7 սմ+77 սմ
  • 12 ժ 20 ր+40 ր
  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ
  • 36 դմ 5 սմ+9 սմ
  • 20 մ 4 սմ+12 մ 42 սմ
  • 28 մ+15 մ 20 սմ
  • 27 կմ+8 կմ 450 մ
  • 17 կմ+12 կմ 750 մ
  • 13 ց 42 կգ+4 ց 90 կգ
  • 19 ց+2 ց 60 կգ
  • 32 տ 300 կգ+20 տ 650 կգ
  • 30 տ 700 կգ+650 կգ

 

Խնդիրներ․

  • Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

1) P=2սմ 5մմ+3սմ 2մմ+4սմ

= 9սմ 7մմ

  • Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

1) P=6սմ 4մմ+7սմ 8մմ+7սմ 9մմ+8սմ=

=28սմ 21մմ= 30սմ 1մմ

April 13

Местоимение

Прочитай текст, озаглавь его.

Жили-были пёс Барбоска и кошка Машка. Жили они у дедушки. Дедушка ходил на работу, Барбоска сторожил дом, а Машка ловила мышей. Однажды дедушка ушёл на работу, кошка убежала куда-то погулять, а Барбоска остался дома. Ему было скучно, вот он и смотрел по сторонам.

 

«Дедушке нашему хорошо! — думал Барбоска. — Ушёл на работу, и работает. Машке тоже неплохо:

убежала из дома и гуляет по крышам. А мне вот приходится дома сидеть, сторожить квартиру».

В это время по улице бежал Барбоскин приятель Бобик. Барбоска увидел приятеля и обрадовался.

— Бобик, куда бежишь?

— Никуда. А ты почему дома сидишь?

— Дедушка велел дом сторожить. Ты лучше к нам в гости иди.

Бобик залез в окно и стал осматривать квартиру.

— Тебе хорошо, — сказал он Барбоске. — Ты в доме живёшь, а я вот живу в будке. Да, у вас

квартира хорошая. Ходи где хочешь.

 

Выпиши выделенные в тексте местоимения. Напиши, где это возможно, слова, которые заменяются этими местоимениями.они Ему он нашему мне это ты Тебе

 

Местоимение — это часть речи, которая не называет предметы и их признаки, а только указывает на них. Я, ты, он, оно, она, мы, вы, они — это личные местоимения. Эти местоимения указывают на лицо. Личные местоимения бывают единственного и множественного числа:

я — мы

ты — вы

он, она — они

 

Устно составь как можно больше предложений с местоимениями.

 

Я сейчас  хожу по асфальту. Мне нужно, чтобы мы пошли туда. Нам будет из – за того нехорошо.

Ты любишь бананы? Тебе нужно следовать за мной. Вы должны подписать тот контракт.

Он  звал меня в гости. Ему подарили машинку. Они строят дом. Им нужно построить игровую плошадку.

Она участвовала в олимпийских играх. Ей нужно победить.

 

  1. Род личного местоимения 3-го лица определяется родом существительного, вместо которого используется: стул — он; книга — она; солнце — оно.