April 6

Թեսթ 4

Թոմ  Սոյերի արկածները

 

 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

 

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ

 

Պատասխան չկար:

 

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

 

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

 

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

 

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

 

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

 

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:

Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

 

_______դժբախտ___________

 

_______շաբաթվա___________

 

______փորձել____________

 

____համբերությունն______________

2. Գրի´ր տրված բառերի հականիշները.

ա/ դժբախտ              ______բախտավոր________

բ/ ատելի                   _______երկրպագելի _____

գ/ հիվանդ                 _______առողջ_________

դ/անհետանալ         _______ի հայտ գալ_________

 

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

 

ա/ աստիճանաբար

բ/   կարգին

գ/ ավելի ուշ

դ/շատ ուշ

 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

 

ա/ դժբախտ-պարզ

բ/ փորացավ-բարդ

գ/ մորաքույր-բարդ

դ/ հիվանդություն-ածանցավոր

 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

 

ա/ վերմակ-ածական

բ/  նշան-գոյական

գ/ ատամ-գոյական

դ/ դպրոց-գոյական

 

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:

ա/ հագուստները

բ/ մորաքույրը

գ/ Սիդը

դ/ իր

 

 

 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

________- Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:___________________________________________________________________________________________________________________Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:________________________________________________________________________________________________________

 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.

ա/ մտածել-մտորել

բ/փնտրել – որոնել

գ/ լսել – ականջ դնել

դ/բնական – արհեստական

 

9.Վերնագրի´ր տեքստը:

 

_____Դպրոց չգնալու պահանջ__________________

 

 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

 

Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

 

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  _____մորաքույր________

 

բ/ միտք անել                  ______մտածել_______

գ/ ման գալ                      _____քայլել_________

 

դ/ որոշում կայացնել  ______որոշել________

 

 

 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

 

__Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: ____________________________________________________________________________

 

______________________________________________________________________________

 

 

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

 

_______Կիրակին սկսվում է նոր շաբաթվա տանջանքները։_____________________________________________________________________

 

______________________________________________________________________________

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

 

____Որ չգնա դպրոց __________________________________________________________________________

 

______________________________________________________________________________

 

 

 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀

ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը։

բ/պահում էր որպես պահեստային ցավ։

Չէր մտածել այդ մասին։

Մի անգամ արդեն նման պատճառաբանությունը արել էր։

April 6

«Գունային խաղեր» նախագծի շրջանակներում

1.  Տուփում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը դեղին է։

15+7+1=23

 

բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։

15+9+1=25

 

գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։

9+7+1=17

 

դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։

15+9+1=25

 

ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։

15+1=16

 

զ) հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։

3+1=4

 

2. Պարկում կա 2 կանաչ, 4 կարմիր և 7 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։

7+4+1=12

 

3. Պայուսակում կա 4 վարդագույն, 6 դեղին և 3 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։

3+4+1=8

 

4. Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։

15+5+1=21

 

5. Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Պայուսակում կա 5 կանաչ, 8 դեղին և 17 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։

17+8+1=26

 

Պարկում կա 4 կանաչ, 7 կարմիր և 12 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։

Դրանցից գոնե մեկը կանաչ է։

 

Դրանցից գոնե մեկը կարմիր է։

 

Դրանցից գոնե մեկը դեղին է։

 

Դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։

 

Դրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։

 

Հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։

12+7+1=