January 26

Martial Arts Quates/Մարտարվեստի մասին ասույթներ

՞՞Knowing is not enough, we must apply. Wiling is not enough, we must do.”

-Bruce Lee.

Իմանալը բավարար չէ, մենք պետք է այն կիրառենք: Ցանկանալը բավական չէ, մենք պետք է կատարենք:

”I fear not the man who has practiced 10.000 kick once, but I fear the man who has practiced one kick 10.000 times”

-Bruce Lee

Ես չեմ վախենում նրանից, ով գիտի 10.000 հարված, բայց վախենում եմ նրանից, ով մի հարվածը կատարել է 10.000 անգամ:

-Բրյուսի Լի

”If you’re going through hell, keep going!”

-Winston Churchill.

 

Եթե անցնում ես դճողքի միջով, շարունակիր անցնել

Վինստոն Չերչիլ

 

January 26

1. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Անխորագիր պատկեր

պատ.՛ Արտյոմը

 

2. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:

Լուծում. 5, 15, 25, 35, 45, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59:

Պատ.՛ 64

3. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։

4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը:

Անխորագիր պատկեր

5. Արմենի քայլը 75սմ է, իսկ Վարդանինը՝ 60սմ: Ի՞նչ ամենափոքր հեռավորության վրա նրանք երկուսն էլ ամբողջ թվով քայլ կանեն:

Անխորագիր պատկեր

6. Կաթսայում ջուրը 5 անգամ ավելի է, քան շշի մեջ, իսկ շշի մեջ ջուրը 8 բաժակով քիչ է, քան կաթսայում։ Քանի՞ բաժակ ջուր կա կաթսայում։

7. Դերձակն ունի 18 մետրանոց կտոր, որից օրական կտրում էր 3մ։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։

8. Արամը 987654321=100 արտահայտության մեջ չորս տեղ գրեց գործողության «+» կամ «-» նշանը և ստացավ ճիշտ հավասարություն: Վերականգնե՛ք հավասարությունը:

Անխորագիր պատկեր

9. Նկարում պատկերված երեք քարտերով ամենաշատը քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել:

Անխորագիր պատկեր

10. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:

Անխորագիր պատկեր