October 16

Հայկ և Բել

«Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ: 
Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ, որոնք եղել են իրականություն: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի ,քաջ դյուցազն էր:

Նա, չցանկանալով ենթարկվել   Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով գալիս է Արարադի երկիրը/Արարատի/, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ մարդիկ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով իրեն ենթարկել նրան և մեծ զորքով հարձակվում է: 
Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու հարձակման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի բանակին և Վանա լճի ափին կռվի բռնվում:
Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը, երբ սկսվել էր կռիվը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամիսների անունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք ամրոց-կառույցը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:
Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք,   իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի  նախնին է և ռազմի գերագույն աստվածը:


Posted October 16, 2021 by joragijlaryan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*