May 25

Ծաղկունքի գյուղ

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք – Ծաղկունք – Ծաղկունեաց (Ծաղկունիք) – Ծաղկաձոր (Դարաչիչակ – Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Շատ ավելի ուշ՝ 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք՝ 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828 – 29 թթ։ Ծաղկունքի բնակչությունն աճում է՝ 1831 թ ուներ 512, 1897 թ՝ 1457, 1926 թ՝ 1561, 1939 թ՝ 1675, 1959 թ՝ 846, 1970 թ՝ 871, 1979 թ՝ 836, 1989 թ՝ 1057, 2001 թ՝ 1014, 2004 թ՝ 1096 բնակիչ։ 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։ 19181920 թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում, 19201930 թթ։ եղել է հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937 թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991 թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից՝ գյուղ Գեղարքունիքի մարզում։

Այժմյան Ծաղկունքի հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ շուրջ 25 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 1-6 կմ սահմաններում։

 

Ավտոմեքենայով 58 րոպե, ոտքով 4 ժամ 53 րոպե,


Posted May 25, 2021 by joragijlaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*