April 5

Մաթեմատիկա 05.04.2021

Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։
4560-4056, 6540
1452-1245, 5421
7485-4578, 8754

Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:
Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:

1500+2800=4300, 4300-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

2700-900=1800, 1800+4600=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

1400-900=500, 500×2=1000
Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

5400+1800=7200, 7200-2200=5000

Լուծի՛ր խնդիրները։
Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։

Լուծում 15

Պատ՝.15
Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:
Լուծում 1000:2=500, 1500-500=1000

Պատ․՝1000դ

Գ․Դանիելն ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:
Լուծում 1000+400=1400դ, 3400-1400=2000դ

Պատ․՝ 2000դր

April 5

Ինչպես են տոնում զատիկը տարբեր երկրներում

1. Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

 

2. Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

 

Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ: