October 27

“Ագռավն ու աղվեսը” Աթաբեկ Խնկոյան

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
Հարցեր և առաջադրանքներ
1.Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
կուռ-թև, ղումաշ, բկով-կոկորդով, շողոքորթ-կեղծավոր, մախմուր-թավիշ, ագի-պոչ, խաս-լավ որակ, ղումաշ-նուրբ,  ըռխեց-հափշտակեց:
2.Գտրի՛ր տրված բառերի հոմանիշները և տեղադրիր համապատասխան տեղը՝ զվարթ, արփի, ներկել, խոշոր, ողջույն:
արև-
բարև-
մեծ-
ուրախ-
թաց-
գունավորել-
3.Գտրի՛ր տրված բառերի հականիշները և տեղադրիր համապատասխան տեղը՝ անխելք, զով, խավար, մանուկ, սև, անգույն,
լույս-
գունավոր-
շոգ-
ծեր-
սպիտակ-
խելացի-
4.Շարունակի՛ր նախադասությունը:
Անտառում կար մի մեծ ծառ,
որը ուներ ___________:

Ոզնին որոշեց գլորվեր,
որովհետև ___________________:

Իմ անունը ______է,
որովհետև ___________:

5.Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:
Մի օր ագռավը պանիր է գտնում և նստում է ծառի ճյուղին: Աղվեսը տեսնում է պանիրը և որոշում պանիրը է խլել : Նա որոշում է խորամանկել , և սկսում է գովել ագռավի ձայնը: Այնքան է գովում նրան, որ ագռավը սկսում երգել, և պանիրը ցած է ընկնում: Աղվեսը արագ վերցնում է պանիրը և փախչում:


Posted October 27, 2020 by joragijlaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*