January 22

Քեռի Ֆեոդորը

-Ենթադրենք դուք մի կատու եք ունեցել,— ասում է Քեռի Ֆեոդորը։

Իսկ հիմա նա ապրում է ուրիշ տեղ և չի ուզում գալ ձեզ մոտ։ Դուք կարո՞ղ եք նրան վերցնել, թե ոչ։

— Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ նա չի ուզում ինձ մոտ գալ։

— Ոչ, ոչ։ Չեմ վերցնի։ Գիտե՞ք ինչ, դուք ինձ հյուր եկեք այդ կատվի հետ միասին։ Ճաշելու։ Այսօր ես շատ համեղ ապուր ունեմ:

— Դա ոչ թե լեզվով կլինի, այլ՝ ճանկերով։ Հարկավոր է մեջքը ուռցնել, աջ թաթը բարձրացնել ու ճանկերն արձակել․

— Այո,— ասում է պրոֆեսորը,— ես ոչ թե կատու, այլ ոսկի եմ ունեցել։ Չեմ իմացել։ Թե չէ վաղուց ակադեմիկոս դարձած կլինեի։

January 12

Քեռի Ֆեոդորը գլուխ 4 գանձը

Մի անգամ կատուն ասում է․
— Սա ինչ բան է, մինչև ե՞րբ կարող ենք առանց կաթի յոլա գնալ։  Այսպես կմեռնենք ախր։ Պետք է անպայման մի կով գնել։
— Պետք է,— համաձայնում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ փող որտեղի՞ց ճարենք։
— Գուցե պա՞րտք անենք,— առաջարկում է շունը։— Հարևաններից։
— Իսկ ինչպե՞ս վերադարձնենք պարտքը,— հարցնում է կատուն։— Կարծում եմ, պետք է վերադարձնել։
— Տեղը կաթ կտանք։
Բայց կատուն չի համաձայնում։
— Եթե կաթը պետք է տանք, էլ կովը մեր ինչի՞ն է պետք։
— Ուրեմն պետք է ինչ-որ բան վաճառել,— ասում է Շարիկը։
— Իսկ ի՞նչ։
— Մի որևէ անպետք բան։
— Անպետք բանը վաճառելու համար,— բարկանում է կատուն,— նախ պետք է գնենք այդ բանը։ Իսկ մենք փող չունենք։— Այստեղ կատուն նայում է շանը և ասում․— Շարիկ, արի կլինի քեզ վաճառենք։
Շարիկը բարկությունից նույնիսկ ոստոստում է տեղում․
— Ինչպե՞ս թե՝ ինձ։
— Հենց այդպես։ Հիմա դու լավ պահված, գեղեցիկ շուն ես։ Որսորդները քեզ համար հարյուր ռուբլի կտան։ Նույնիսկ ավելի։ Իսկ հետո դու կփախչես ու նորից կգաս մեզ մոտ։ Այդ ժամանակ արդեն կով կունենանք։
— Հա՞,— գոռում է Շարիկը։— Իսկ եթե վիզս շղթա գցե՞ն։ Արի կլինի, քեզ վաճառենք, կատու։ Քո տեսքն էլ է լավ։ Ի՜նչ էլ թմբլիկ ես դարձել։ Համ էլ կատուներին չեն շղթայում։
Այստեղ Քեռի Ֆեոդորը միջամտում է․
— Ոչ մեկիդ էլ չենք վաճառի։ Մենք կգնանք գանձ որոնելու։
— Ուրա՜,— գոռում է Շարիկը։— Վաղուց պետք է գնայինք։— Իսկ ինքը կամացուկ հարցնում է կատվին․— Ի՞նչ բան է սանձը։
— Ոչ թե սանձ, այլ գանձ,— պատասխանում է կատուն։— Փող է դա, զարդեղեն, որ մարդիկ պահում են հողի տակ։ Ավազակները։
— Ինչո՞ւ են պահում։
— Իսկ ինչո՞ւ ես դու ոսկորները այգում թաղում և վառարանի տակ խցկում։
— Ե՞ս։ Պաշար եմ հավաքում։
— Դե նրանք էլ իրենց համար են պաշար հավաքում։
Շունն իսկույն ամեն ինչ հասկացավ և որոշեց ոսկորները տեղափոխել, որպեսզի կատուն տեղը չիմանա։
Եվ գնացին գանձ որոնելու։ Կատուն ասում է․
— Ինչպե՞ս է, որ մինչև հիմա մտքովս չի անցել գանձ որոնել։ Հիմա համ կով կգնենք, համ էլ բանջարանոցում չենք աշխատի։ Ամեն ինչ կարող ենք շուկայից գնել։
— Խանութից էլ կարող ենք գնել,— ասում է Շարիկը։ Ավելի լավ է միսը խանութից գնենք։
— Ինչո՞ւ։
— Այնտեղ ոսկորներն ավելի շատ են։
Եվ այսպես նրանք հասան անտառ ու դեմ առան մի մեծ ժայռի։ Ժայռի մեջ քարանձավ կար, որտեղ մի ժամանակ ավազակներ էին ապրել։ Քեռի Ֆեոդորը սկսեց փորել։ Իսկ շունն ու կատուն նստեցին քարերին։
Շունը հարցնում է․
— Իսկ ինչո՞ւ քաղաքում գանձ չէիր որոնում, Քեռի Ֆեոդոր։
Քեռի Ֆեոդորն ասում է․
— Ինչ անխելքն ես։ Ո՞վ է քաղաքում գանձ փնտրում։ Այնտեղ իսկի փորել կլինի՞ որ, ասֆալտ է չորս կողմը։ Իսկ այստեղ տես ինչ փխրուն հող է՝ միայն ավազ։ Շուտով գանձը կգտնենք։ Եվ կով կգնենք։
Շունը նորից ասում է․
— Եկեք գանձը գտնելուց հետո երեք մասի բաժանենք։
— Ինչո՞ւ,— հարցնում է կատուն։
— Որովհետև ինձ կով պետք չէ։ Ես կաթ չեմ սիրում։ Ինձ համար երշիկ կգնեմ խանութից։
— Ասենք ես էլ առանձնապես կաթ չեմ սիրում,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Այ եթե կովը կվաս տար կամ լիմոնադ…
— Իսկ իմ բաժին փողը չի բավականացնի կով գնելու համար,— առարկում է կատուն։— Տնտեսության մեջ կովն անհրաժեշտ է։ Առանց կովի էլ ի՞նչ տնտեսություն։
— Հետո՞ ինչ,— ասում է Շարիկը։— Պարտադիր չէ, որ մեծ կով գնենք։ Դու էլ փոքրը գնիր։ Այդպիսի հատուկ կովեր կան կատուների համար։ Նրանց այծ են ասում։
Քեռի Ֆեոդորի բահը ինչ-որ բանի կպավ ու զնգաց։ Դա մետաղակուռ մի սնդուկ էր։ Իսկ սնդուկում՝ ամեն տեսակ զարդեղեն։ Եվ հին մետաղադրամներ։ Եվ թանկարժեք քարեր։ Վերցրին սնդուկը և գնացին տուն։ Մեկ էլ նրանց դեմ ելավ փոստատար Պեչկինը։
— Ի՞նչ կա սնդուկիդ մեջ, տղա։
Կատու Մատրոսկինը խորամանկ էր, ասաց․
— Սունկ հավաքելու էինք գնացել։
Բայց Պեչկինն էլ հիմար չէր։
— Իսկ սնդուկն ինչի՞ համար է։
— Սնկի։ Նրա մեջ սունկը աղ ենք դնում։ Հենց անտառում։ Պա՞րզ է։
— Իհարկե, պարզ է։ Չհասկանալու ի՞նչ կա,— ասաց Պեչկինը։ Մինչդեռ ոչինչ չէր հասկացել։ Չէ՞ որ զամբյուղով են գնում սունկ հավաքելու։ Իսկ սրանք՝ սնդուկ են վերցրել։ Քիչ էլ մնա, ճամպրուկ կվերցնեն։ Այնուամենայնիվ, Պեչկինը ձեռ քաշեց։
Վերջապես տուն հասան։ Նայում են՝ սնդուկում շատ փող կա։ Ոչ թե մի կով, այլ մի ամբողջ նախիր կարելի է գնել, ցուլն էլ հետը։ Եվ որոշեցին, որ ամեն մեկն իր համար ինչ-որ ցանկանա, այն էլ գնի։