April 17

Գործնական աշխատանք 17.04.24

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

Երկնաքեր, բարեմիտ, անպատիվ, խաժակն, դյուրաբեկ,կենսասեր, հանրաճանաչ, կենսուղել:

37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

Մանրանկար, թռչնաբուծ, է

38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի,
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-ջնջել, կապել-կապել, քամել, թակել, ըմպել, բացել-փակել, գործել-գործիչ, խաղալ-, ուտել-խմել, հագնել, ձգել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ծածկել, կապել-բացել, օրորել:

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը:Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ

April 15

Հազաևան հավք 7֊8 հատվածներ

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…

Continue reading

April 13

Գործնական աշխատանք

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել-նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք-բարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել`- ընծայել` ոսկուց ձուլած-ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ-ավարտվեցգարմանք ու հիացմունք առաջացրեց –ապշեցնող  բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված-  մարմնակերտված, նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ շինությունը:

Continue reading

April 11

Հազարան հավք 5-րդ և 6-րդ հատվածները

 

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

 

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ, միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.

— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:

Continue reading

April 9

Հազարան հավք 3 և 4 հատվածներ

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.

Continue reading

April 8

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Continue reading

April 7

Պապն ու թոռը Ստեփան Զորյան

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։

Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։

Continue reading

April 3

Ղազարոս Աղայանի «Ծույլ տղա»

Ծույլ տղա
Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:
– Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք – տաք պղնձին նաշադիր քսեմ,
ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:

Continue reading

April 2

Գործնական Քերականություն

169. Սխալները գտի´ր և ուղղի´ր (քանի ձևով հնարվոր է):

Օրինակ՝ Մեր գյուղի համար երրորղ դպրոցր վերջերս է կառուցվել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել: Կամ՝  Մեր գյուղի երրորդ դպրոցր վերջերս է կառուցվել:

Համար առաջին տիեզերագնացն  աշխարհում Յուրի Գա­գարինն է: — Յուրի Գա­գարինը առաջին տիեզերագնացն է աշխարհում: — Աշխարհում առաջին տիեզերագնացը Յուրի Գա­գարինն է:

Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս: — մայրիկս տասներորդ մանկապարտեզի տնօրենն է:

Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ ձայնագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք: — Վերջապես համար քառասունիններորդ ձայնագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք հույսներս կտրել էինք:

Continue reading