March 20

Գործնական աշխատանք

149. Նախադասությունն ընդարձակի´ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ  հարցերին պա­տասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսու մ:

Իմ կարծիքն ասել եմ:

Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

Նավաստին բաց ծով Էր դուրս եկել:

Ծովն արդեն փոթորկել Էր:

Թռչունները չվելու  էին:

150.  Տրված հարցերին պատասխանի´ր:

Ո՞վ ես: Բնավորության ի՞նչ լավ գծեր ունես: Բնավորությանդ մեջ ի՞նչն ես ուզում շտկել: Ո՞ւմ հհտ (ի՞նչ տարիքի, ինչ­պիսի՞ մարդկանց հետ) ես ուզում էր ըկերություն  անել:

151.  Տրված բառերն ըստ հոմանիշության(իմաստների մոտիկության) բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, խորդանոց, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մա­ռան, հանդիմանանք, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակու­սանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, անպատվություն, երկվություն, շիվ, կշտամբանք, նպարանոց, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

152.  Տրված արտահայտությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:

Երկու ոտքը մի մաշիկ դրեց: Դռնեդուռ ընկավ: Կապանք- ներից ազատեց: Զգաց մոտենալը: Խորամանկությամբ ոչ ոք նրա հետ չափվել չէր կարող: Այդտեղ էլ երկար չմնաց:


Posted March 20, 2024 by joragijlaryan in category Մայրենի, Ռուսերեն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*