February 4

Մայրենի

Քաղց բառի համադրությամբ կազմի՛ր ուղիղ և փոխաբերական իմաստներով արտահայտված բառակապակցություններ՝ օգտագործելով հետևյալ բառազույգերը։

 

Քուն, միրգ, մեղր, ժպտալ, կյանք, թեյ, թխվածք, վերաբերմունք, շաքար։

 

Օրինակ՝

 

ուղղակի իմաստով փոխաբերական իմաստող

Քաղցր մեղր                 Քաղցր ժպտալ

 

Քաղցր միրգ             Քաղցր կյանք

 

Քաղցր թեյ              Քաղցր վերաբերմունք

 

Քաղցր թխվածք    Քաղցր քուն

 

Քաղցր շաքար             Քաղցր ժպտալ

 

Կարդա՛ հերոսների անունները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

 

Ավերակ, եղբայրներ, մոզի–Խելոքն ու հիմարը

 

Աղվես, թագավոր, ջրաղացպան–Չաղ-չաղ թագավորը

 

Աքաղաղ, թագավոր, նազիր-վեզիրներ–Աղքատ աքլորը

 

 

 

Գտի՛ր ավելորդ հերոսներին և գուշակի՛ր հեքիաթը։

 

Ավերակ, թագավոր, դատավոր, աղվես, չարչի, հիմար, նազիր -վեզիրներ,։

 

Ավերակ

 

Դատավոր

 

Խելոքն ու հիմարը

 

 

 

Նախադասություններն այնպես վերադասավորիր, որ տեքստ ստացվի։ Կա՞ր ավելորդ նախադասություն։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ տեղադրել այն տեքստում։

 

Ծիծեռնակն իջավ ոչխարի մեջքին, որ իր բնի համար մի քիչ բուրդ վերցնի։ Ոչխարը դժկամությամբ թափ տվեց իրեն։

 

 

 

-Ի՜նչ ժլատն ես։ Հովվին թողնում ես , որ քեզ մերկացնի ամբողջովին, իսկ ինձ համար խնայում ես մի ծվեն բուրդը։

 

-Ծիծեռնակն ասաց


 

-Այդպես եմ վարվում, որովհետև դու բերք չես կարողանում բուրդս վերցնել հովվի պես վարպետորեն

February 4

Միևնույն  կարգի  գործողություններ       պարունակող արտահայտություններ

Գումարումն  ու  հանումը  միևնույն                                        կարգի  գործողություններ են:Բազմապատկումն  ու  բաժանումը  նույնպես     միևնույն  կարգի    գործողություններ                                            են:

 

Արտահայտության արժեքը հաշվելիս միևնույն կարգի գործողությունները   կատարվում    են    հերթականությամբ` ձախից    աջ:

 

Օրինակ1`

 

1 2 3   3150–129+318+4812=81511)–3150  2)+3021 3)+3339    129     318   4812   3021    3339   8151

 

Օրինակ2`

 

1 2 3   215·4:20·30=12901).215 2)–86020 3).43      4   8  43    30   860   0-6     1290          6                   0

 

 

Առաջադրանքներ

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը

 

9605-690+134568-2036

 

1)9605-690=8915

 

2)134568+8915=143483

 

3)143483-2036=141447

 

3690-2559+778-1200

 

1)3690-2559=1131

 

2)1131+778=1909

 

3)1909-1200=709

 

1000:4·80:200=100

 

1)1000:4=250

 

2)250×80=20000

 

3)20000:200=100

 

33600:60:70·22=176

 

1)33600:60=560

 

2)560:70=8

 

3)8×22=176

 

216·40:80·30=3240

 

1)216×40=8640

 

2)8640:80=108

 

3)108×30=3240

 

5100:6‧50:20=2125

 

1)5100:6=850

 

2)850×50=42500

 

3) 42500:20=2125

 

2187-725+96782-7106=91138

 

1)2187-725=1462

 

2)96782+1462=98244

 

3)98244-7106=91138

 

2000‧4։20·70=28000

 

1)2000×4=8000

 

2)8000:20=400

 

3)400×70=28000

 

336000։600։70‧11

 

1)336000:600=560=88

 

2)560:70=8

 

3)8×11=88

 

 

February 4

Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

 

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

 

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

 

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

 

Պատասխանիր հարցերին՝

 

Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:

 

Տիրոջն ընդհառաջ:

 

Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:

 

Հեթանոս հայերը այս տոնը ասոցացրել են կրակի ու արևի՝ Միհր ասծու հետ:

 

Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

 

Ամեն տարի մենք դպրոցում տոնում ենք տրնդեզը: Մենք կրակ ենք վառում, յոթ անգամ պտտվում ենք շուրջը, կրակի վրա մեգ ցորեն ենք գցում և կրակի վրայով թռնում:

Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված: