November 20

Տեղեկություն շախմատից

Արքա, շախմատի գլխավոր, սակայն ոչ ուժեղագույն խաղաքարը։ Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։

Նավակ, շախմատի խաղաքար։ Համարվում է, որ նավակի նյութական արժեքը հավասար է մոտավորապես 5 զինվորի։ Ուժով գերազանցում է թեթև խաղաքարերին` փղին և ձիուն։ Սկզբնախաղում նավակները զբաղեցնում են a1 և h1, a8 և h8 դաշտերը։

Իսկ Զինվորը, շախմատային նյութի չափման հիմնական միավորը : Այլ խաղաքարերի «կշիռն» ընդունված է չափել զինվորներով : Խաղասկզբում կողմերից յուրաքանչյուրն ունի ութ զինվոր. որոնք դասավորվում են մյուս խաղաքարերի առջևում։ Սպիտակների զինվորները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը, սևերինը` 7-րդ։ Ըստ ֆրանսիացի հռչակավոր շախմատիստ Ֆրանսուա-Անդրե Դանիկան Ֆիլիդորի` «զինվորը շախմատային պարտիայի հոգին է», զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը։ Վերջնախաղում զինվորների դերն էականորեն մեծանում է։ Հատկապես վճռորոշ է դառնում առաջ քաշված զինվորների դերը։

 


Posted November 20, 2020 by joragijlaryan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*