September 28

Ճանփորդություն դեպի Բջնի

Անցած շաբաթ Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ մեր դասարանով գնացել էինք ճամփորդության Կոտայքի մարզ՝ Բջնի։ Ես շատ եմ սիրում ճամփորդել։ Ամեն ճամփորդության ժամանակ մեզ համար բացահայտում ենք մեր Հայաստանի գեղեցիկ բնությունը, չկրկնվող եկեղեցիները, ամրոցները։ Ճանապարհին երգեցինք Կոմիտասյան գեղեցիկ երգեր, այդպիսով շնորհակալություն հայտնելով Կոմիտասին մեզ թողած մեծ ժառանգության համար։
Այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի, աղոթեցինք մեր հարազատների համար, մեր հայրենիքի սահմանների խաղաղության համար։
Բջնու ամրոցում էլ համոզվեցինք, որ մեր հայրենիքը միշտ ամուր կանգնած է եղել թշնամու դեմ։
Լճակում կերակրեցինք բադիկներին, մեր սիրելի ուսուցիչներն էլ ամեն ինչ արեցին, որ մեր օրը անմոռանալի դառնա։ Հիմա շատ_շատ նկարներ ունենք այդ օրվանից, որ երբ նայենք ժպիտով հիշենք այդ օրվա ամեն մի վայրկյանը։