June 3

Ճամբարային երրորդ օր

Ամսի 30-ին մենք օրը սկսեցինք ճամբարականների հետ քննարկմամբ: Օրը հարմար էր նախագծերի իրականացման համար: Քանի որ ընկեր Դիանան մեզ հանձնարարել էր աշխատել մեր թեմայի շուրջ, որը վերաբերում էր հին հայկական մշակույթին, մենք սկսեցինք կատարել այդ առաջադրանքը իսկ հետո շարունակեցինք մեր ճամփորդական նախագծերի նախապատրաստական աշխատանքները:

Վերջին դասին մենք պետք է գնայինք ձյուդոյի կամ սուսերամարտի։ Ես ընտրեցի ձյուդոն։

Մենք սկսեցինք նախավարժանքից և ավարտեցինք հետաքրքիր խաղերով։

June 3

Ճամբարային երկրորդ օր

Ամսի 29-ի մեր օրը սկսեցինք քննարկմամբ, կատարեցինք հետաքրքիր առաջադրանքներ, որոշեցինք թէ որ օրն ենք գնում ճամփորդությունների: Իսկ առջևում ամենահետքրքիր ժամն էր: Այսօր որոշել էինք պատրաստել ազգային խոհանոցից շատ հետաքրքիր նաև շատ համեղ ուտեստներ՝ իրանական քուքու և հաց: Բաժանվեցինք և անցանք գործի, մեկը կանաչեղենն էր մաքրում իսկ մյուները հացի խմորն էին պատրաստում: Խոհանոցային գործունեությունից հետո մի, սկսեցինք միմյանց հետ խաղալ զարգացնող և սեղանի խաղեր։