January 31

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.հունվարի 28-փետրվարի 2

 

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Continue reading

January 31

ՈՐՈՏ ԹԱԳԱՎՈՐԸ

(ԻՏԱԼԱԿԱՆ)

Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։

Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում։ Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.

Continue reading

January 30

Ինքնակենսագրություն (Հովհաննես Թումանյան)

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Continue reading

January 29

Առողջություն

Առողջություն
Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, առողջությունը կախված է հետևյալ գործոններից’:
1. Մարզանք
2. Սնունդ
3.Ժառանգականության
4. Շրջակա միջավայր
5. Վնասակար սովորություն
6. Աղքատություն
7. Հոքեվիճակ
8. Կրթություն
9. Պատասխանատու վարքագիծ
10. Հիգիենա

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարևորության:
1. Սնունդ
2. Հիգենա
3. Կրթություն
4. Շրջակա միջավայր
5. Վնասակար սովորություն
6. Հոքեվիճակ
7. Մարզանք
8. Աղքատություն
9. Պատասխանատու վարքագիծ
10. Ժառանգականություն

January 28

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։

Continue reading

January 9

Մաթեմատիկական թերմիներ’ Ռուս – Հայ – Ռուս

сложение – գումարում – addition
общий знаменатель – ընդհանուր բաժանարար – common denominator
decimal fraction – տասնորդական կոտորակ – десятичная дробь
знаменатель – բաժանարար – denominator
difference – տարբերություն – разность
division – բաժանում – деление
уравнениеe – հավասարում – quation
дробь – կոտորակ –fraction
смешанная дробь  – խառը կոտորակ – mixed fraction
умножение – բազմապատկում – multiplication
число – թիվ – number
числитель – համարար – numerator
задача – խնդիր – problem
правильный дробь  – ճիշտ կոտորակ – proper fraction
частное quotient  – քանորդ – quotient
остаток – մնացորդ – remainder
вычитание – հանում – subtraction