November 26

Մաթեմատիկա

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Թվի բաժանարար

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

 

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ

  • Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները ։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 2, 4, 8: Ամենափոքրը՝ 1, ամենամեծը՝ 8:
  • Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։ 1, 3, 5, 15: Ամենափոքր 1 ամենամեծը 15:
  • Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 4, 5, 10, 20: Ամենափոքր 1 ամենամեծը 20:
  • Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 7, 14: Ամենափոքր 1 ամենամեծը 14:
  • Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։ 1, 2, 3, 9, 18 :
  • Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։1,2, 4, 8, 9, 32, 64 : Ամենափոքր 1 ամենամեծը 64:
  • Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։1, 5, 25: Ամենափոքր 1 ամենամեծը 25:
  • Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։1, 2, 3, 5, 6, 10, 15, 30: Ամենափոքր 1 ամենամեծը 30:
  • Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1, 2, 13, 26 : Ամենափոքր 1 ամենամեծը 26
  • Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։1,2, 3, 4, 6, 8, 12, 24, 48: Ամենափոքր 1 ամենամեծը: 48