May 17

Դդմաշենի անվան ստուգաբանություն

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է։ Դդմաշենցի հայտնի բանահավաք Գուրգեն Ստեփանյանը ժխտել է Երվանդ Լալայանի այն վարկածը, թե գյուղի անունը առաջացել է դդում բառից։

1 ժամ 1 րոպե


Posted May 17, 2021 by joragijlaryan in category Քարտեզագրություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*