ՈՒրախություն նվիրող մարդուկը
Փոքրիկ Էրիկը հինգ տարեկան էր: նա ուներ երևակայական մի ընկեր: Փոքրիկ Էրիկը նրան անվանում էր ՛՛ժպտացող մարդուկ՛՛: Նրանք միասին ճանփորդում էին: Մի օր էլ երբ նրանք նորից ճանփորդեցին, մոլորվեցին: Նրանք չէին կարողանում ճանապարհը գտնեին: Էրիկը շատ էր հուզվել, և մարդուկը դա նկատելով փորձում էր նրան ուրախացնել: Մարդուկը սկսեց նրան մի հեքիաթ պատմել Հենզելի ու Գրետելի մասին, թե ինչպես մոլորվելով անտառում նրանք կարողացան գտնել տան ճանապարհը: Նա ասեց փոքրիկ Էրիկին, որ ինքը նույնպես արել է այդ հնարքը և նրանք կարող են այդ գունավոր քարերի օգնությամբ գտնել տան ճանապարհը: Փոքրիկ Էրիկը շատ ուրախացավ և սկսեց թռչկոտել ուրախությունից: Նրանք վերադարձան տուն: Երեկոյան երբ պառկել էին քնելու, մարդուկը Էրիկին շատ զվարճալի հեքիաթ պատմեց երեք արջերի մասին: Փոքրիկ Էրիկին շատ դուր եկավ հեքիթը, և մարդուկ խոստացավ վաղը նույնպես մի գեղեցիկ հեքիաթ պատմել, որ իր ընկերը միշտ ժպտա ու երբեք չտխրի: