October 6

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-սվսվալ

կապուտակ-կապույտ

խարույկ-կրակ

թափառել- ան գործ.վ

պարապ-սարապ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:

տերև, անձրև, քամի,

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:

Թռչունները թռչում  են տաք երկրներ:

Հաճախ անձրևներ են գալիս:

4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն

-Բարև տերև:

-Բարև աշուն:

-Ինչո՞ւ ես տխուր:

-Որովհետև ես դեղին գույն եմ:

-Բայց դեղինը լավ գույն է:

-Հիմա ես պետք է կանաչ լինեմ, որովհետև աշուն է:

 


Posted October 6, 2020 by joragijlaryan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*